Ամերիկացի հռչակավոր դերասանուհի Մերիլ Սթրիփը կգլխավորի Բեռլինի 66-րդ կինոփառատոնի ժյուրին, հաջորդ տարվա փետրվարին: Ամերիկյան կինոակադեմիայի 3 «Օսկար» մրցանակի, 8 «Ոսկե գլոբուսի» արժանացած դերասանուհին մի քանի անգամ եղել է Բեռլինի կինոփառատոնի հյուրը, 2012-ին էլ արժանացել է Բեռլինալեի պատվո մրցանակին: Այս տարի Բեռլինի կ/փ-ի ժյուրին նախագահում էր ամերիկացի ռեժիսոր Դարեն Արոնոֆսկին: